«Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

«Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Ապրիլի 8-ին, ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել էին մոտ 500 քաղաքացու: