Ռուսաստանը կօգնի Հայաստանին ամրապնդելու իր պաշտպանունակությունը. Լավրով

«Ռուսաստանը շարունակելու է որպես առանցքային դաշնակից  օգնել Հայաստանին՝ ամրապնդելու իր պաշտպանողունակությունը և ապահովել սահմանների անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում։

«Մենք ուրախ ենք Ձեզ ողջունել Մոսկվայում, որտեղ տեղի են ունենում Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներ։
Մեր հանդիպումը ևս մեկ լավ հնարավորություն է դիտարկելու  մեր համագործակցության, դաշնակցության ուղղությունների  ողջ համալիրը»,-ասել է Լավրովը Միրզոյանին։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որպես առևտրատնտեսական հիմնական գործընկեր և օտարերկրյա հիմնական ներդրող, շարունակելու են փնտրել նոր նախագծեր, որոնք կապահովեն առևտրի կայունություն, կստեղծեն նոր արտադրական հզորություններ և աշխատատեղեր։

«Հիմա պատրաստվում է առաջարկությունների մեկ այլ փաթեթ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ռուսական ներդրումների էական համալրմանը»,- ասել է Լավրովը։