Կշարունակենք ապահովել Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի գործունեությունը՝ մանդատին խիստ համապատասխան․ Լավրով (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և ընդհանրապես Անդրկովկասի խնդիրը միշտ առանցքային տեղ է զբաղեցնում տարածաշրջանային գործերի մեր քննարկումներում։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման սկզբում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ղարաբաղյան կարգավորման շուրջ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնագրերի երեք խումբ կա՝ 2020 թվականի նոյեմբերին, հունվարին և 2021 թվականի նոյեմբերին, և մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը՝ դրա մանդատին խիստ համապատասխան»,- հայտարարեց Լավրովը։

«Վերջին տարիներին հայ-ռուսական միջպետական ​​հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշելով․ «Այն աչքի է ընկնում բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությամբ, լայն իրավապայմանագրային դաշտի հետևողական կատարելագործմամբ, առևտրատնտեսական, միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում արդյունավետ գործընկերությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում