Ինչպիսի՞ն կլինի մարդկության արժեհամակարգը նոր աշխարհում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Նոր Զելանդիայից աշխարհագրական գիտությունների դոկտոր, վերլուծաբան Արմեն Վալեսյանն է։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք մեր տարածաշրջանում գերիշխող դեր ունեցող պետությունների և Թուրքիայի հավակնություններից ու շահերից։ Արմեն Վալեսյանն անդրադարձավ  տարածաշրջանի նաև փոքր պետություններին՝ ներկայացնելով նրանց կարգավիճակն ու հնարավոր ճակատագիրը։

Անդրադարձանք նաև նոր աշխարհակարգում արժեհամակարգին, ինչպիսի՞ն է այն լինելու, արդյո՞ք կրկնելու է նախորդ աշխարհակարգում ստեղծած արժեհամակարգը, թե այլ մակարդակի է հասնելու։ Արմեն Վալեսյանի կարծիքով նոր աշխարհակարգում մարդությունը գիտակցության ավելի բարձր մակարդակի է հասնելու՝ ի հեճուկս տիկնիկավարների մտադրությունների։ Ո՞վ է նոր աշխարահակարգում արժեհամակարգ թելադրողը լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում