Ավստրալիան Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն է խոստացել

Ավստրալիան լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային՝ ներառյալ 26,5 միլիոն ավստրալական դոլարի (մոտ 19,8 միլիոն դոլար) հակատանկային զենք և զինամթերք, ուրբաթ օրը իր պաշտոնական կայքում հայտնել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այդ լրացուցիչ աջակցությունը կտրամադրվի ի հավելումն 20 «Բաշմաստեր» զրահափոխադրիչների մատակարարման, որոնք, ինչպես այսօր հայտարարել ենք, մեր կառավարությունը նվիրաբերում է Ուկրաինայի կառավարությանը»,- նշվում է Ավստրալիայի վարչապետի հայտարարության մեջ։

Մորիսոնը նշել է, որ չի հրապարակվի Ուկրաինային օգնության նոր «փաթեթի» մանրամասները, ինչպես նաև ուկրաինացի պաշտոնյաների և Ավստրալիայի այլ գործընկերների խնդրանքով դրա առաքման տվյալները։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։