Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն․ Ապրիլի 8-ին, ժամը 16։00-ին տեղի կունենա միջոցառում՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության, արցախահայության անվտանգության

Սիրելի՛ հայրենակիցներ,

​Գաղտնիք չէ այլևս, որ  ներկայիս ազգադավ իշխանությունները և նրանց արբանյակ կառույցները իրենց երկակի խաղով երկիրը հասցրել են կործանման եզրին։

​Դրա հիմնական պատճառներից մեկն էլ ժողովրդի մեջ հակառուսական  տրամադրությունների սերմանումն է, որով խաթարվում-արժեզրկվում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը;

​Վտանգվում են երկու ժողովուրդների համատեղ ջանքերով ստեղծված պատմամշակութային, տնտեսական, ռազմավարական, համակեցության, արդեն քննություն բռնած արժեքային նաև այլ համակարգեր։

​Ապրիլի 8-ին, ժամը 16։00-ին «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի կունենա միջոցառում՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության, արցախահայության  անվտանգության։

​Սիրելի՛ հայրենակիցներ,

​սիրով ակնկալում ենք  ձեր ներկայությունը։

«Պահեստազորի սպաների» շարժում

«ԱԱԾ պահեստազորի սպաներ» ՀԿ

«Ձայն հայրենեաց» Հայ մտավորականների նախաձեռնություն

«Հայոց Ազգային Գվարդիա»

«Հայրենիքի Վահան» պահեստազորի սպաների ՀԿ

«Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ

«Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ

«Վերադարձ» հիմնադրամ