ՀՀԿ-կան Լիլիթ Բեգլարյանը Փարիզում է

Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին Փարիզում է տարբեր երկրների ներկայացուցիչներից բաղկացած միջազգային պատվիրակությունը։
Պատվիրակության կազմում է ՀՀԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը։

Այցը կազմակերպվել է Ռոբերտ Շուման ինստիտուտի և համանուն հիմնադրամի կողմից։

Ծրագրի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նախագահի երկու թեկնածուների գրասենյակներում՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀԿ գործընկեր կուսակցության՝ Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսի։

Պատվիրակության անդամները տեղում կծանոթանան ընտրությունների դինամիկային, քաղաքական ենթատեքստին, քարոզարշավի ընթացքին։ Կայցելեն նախընտրական շտաբեր՝ հանդիպելու փորձագետների հետ և տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին։