Բրյուսելյան հանդիպումը Արևմուտքի հաղթանակն է Իրանի և Ռուսաստանի նկատմամբ

Ապրիլի 6-ին Բրյուսելում՝ ֆաշիստական ​​Եվրոպայի հովանու ներքո ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռքբերվել քուրդ պանթուրքիստ Իլհամ Ալիևի հետ։ Ելույթ ունենալով եռակողմ երկարատև հանդիպման ավարտին՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը բանակցությունները արդյունավետ համարեց։ Նա լրագրողներին ասաց, որ բանակցություններում կարևոր քայլ է արվել։ Միշելը հայտարարել է նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը սկսելու համար աշխատանքային խումբ ստեղծելու որոշման մասին։ Եվրոպական խորհրդի ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կստեղծվի կապի մի ալիք։ Ինչ քննարկեցին այս երեքը 4,5 ժամ, մեզ ոչ ոք չի ասի։ Հայերին ոչ ոք ճշմարտությունը չի ասի: Արևմուտքը միշտ թուրքերի և պանթուրքիզմի կողմն է: Ուկրաինայի հետ «այնպես» չստացվեց. «դրանգ նախ Օստեն»-ի (Drang nach Osten (գերմաներեն)` գրոհ դեպի Արևելք. -խմբ ) ՝ «դեպի Արևելք խաչակրաց արշավանքի» համար ապագա ցատկահարթակ (պլացդարմ) չկա… Հիմա Արևմուտքն իր ձեռոի տակ ունի միայն թուրքերին և թուրքերի ստրուկներին, որպեսզի իրականացնի այս դարավոր «երազանքը»:

Եվրոպան հերթական անգամ ժպիտով փորձում է խաբել մեզ՝ հայերիս, իբր «ԵՄ-ի ղեկավարությունը ուշադրությունը հրավիրել է Արցախում Բաքվի էթնիկ զտումների քաղաքականության վրա». «Եվրախորհրդարանականներն իրենց մտահոգությունն (!!!) են հայտնում Լեռնային Ղարաբաղի/Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության վերաբերյալ։ Նրանք կոչ են անում ԵՄ ղեկավարությանը օգտագործել Ադրբեջանի վրա ճնշման բոլոր առկա լծակները, որպեսզի Բաքուն դադարեցնի իր ագրեսիվ քաղաքականությունը Արցախում, անմիջապես դուրս բերի իր զինված ուժերը ելման դիրքեր և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը»:  Ո՞վ է հավատում այս խոսքերին: Սրանք այն նույն «եվրոպական պատգամավորներն» են, որոնք տասնամյակներ շարունակ կաշառք են վերցրել Բաքվից և քվեարկել հայերի դեմ։ Այս «եվրոպական պատգամավորների» հետ կոռուպցիոն սկանդալներն այնքան էլ հեռավոր պատմություն չունեն, եթե անհրաժեշտ լինի, յուրաքանչյուրը կարող է տեղեկատվություն գտնել կովկասյան թաթարներից կաշառք վերցրած եվրոպացի պատգամավորների սկանդալների մասին, այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Լատվիան, Մոլդովան, Ուկրաինան, Շվեդիան, և այլն..․ Բացի այդ, դատարկ կոչերը, որոնք չեն հիմնվում Արևմուտքի կողմից այդքան սիրելի «պատժամիջոցների» վրա, անհեթեթություն են։ Հողը վերահսկում են բանակի ուժով, ոչ թե դատարկ կոչերով: Իսրայելը օկուպացրել և շարունակում է օկուպացնել Պաղեստինը ավելի քան 70 տարի և թքել է բոլոր «կոչերի», ՄԱԿ-ի բանաձևերի վրա։ Թուրքիան ավելի քան 50 տարի օկուպացնում և շարունակում է օկուպացնել Հյուսիսային Կիպրոսը և թքում է ողջ աշխարհի բոլոր «պատգամավորների» վրա։ Իսկ այժմ թուրքերը գրավել և օկուպացնում են հյուսիսային Սիրիայի և հյուսիսային Իրաքի հատվածները: Եվ շարունակում են թքել մնացյալ աշխարհի վրա…

ԱՄՆ-ը և Եվրոպան, իհարկե, չեն հոգնի Երևանին ու Բաքվին «գովաբանելուց», ինչպես նաև՝ Թուրքիան։ Բա ո՜նց, «առաջին անգամ», «ուղիղ բանակցություններ», «ի՜նչ հաջողություն»… Հայերի վրա ամեն տեղից ստեր են թափվելու: Բայց, արցախցիներ և հայաստանցիներ, դուք մատաղացու գառներ եք «ի բարօրություն Արևմուտքի» և  հուրախություն թուրքերի։ Որպեսզի ոչ ոք հեղինակին ոչ մի բանում չմեղադրի, առաջարկում ենք այս Շառլ Միշելին ու եվրոպացի կոռումպացված պատգամավորներին այլևս չմեջբերել։ Ստորև ներկայացնում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունը. «Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մինչև ապրիլի վերջը ստեղծել երկկողմանի հանձնաժողով սահմանազատման հարցերով երկկողմանի հանձնաժողով՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար, որը նաև կհամակարգի նաև սահմանի երկայնքով անվտանգության և կայունության հարցերը։ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը հանձնարարել են արտգործնախարարներին սկսել նախապատրաստական ​​աշխատանքները երկու երկրների միջև խաղաղ բանակցությունների համար»։

Մենք, այնուամենայնիվ ստիպված կլինենք նորից դիմել Եվրոպական խորհրդի հայտարարության տեքստին, որպեսզի հայերը վերջապես դադարեն կասկածել, թե ով և ինչ է անում պանթուրքիզմին հաճոյանալու համար. «Իրենց [այսինքն՝ հայերի և կովկասյան թաթարների…] երկկողմ սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը կարևոր նշանակություն կունենա. այդ նպատակով, 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարության համաձայն, որոշվել է նաև մինչև ապրիլի վերջը ստեղծել Սահմանազատման համատեղ հանձնաժողով։ Այս հանձնաժողովի մանդատը լինելու է հետևյալը.

– սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, և

– ապահովել կայուն անվտանգություն սահմանի երկայնքով և մոտակայքում.

Նախագահ Միշելը նաև ընդգծել է, որ ուժերի պատշաճ հեռավորության ապահովումը կարևոր տարր է միջադեպերը կանխելու և լարվածությունը նվազեցնելու համար։ Նախագահ Միշելը հաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ տրամադրելու խորհրդատվություն և աջակցություն»։

Եթե ​​ինչ-որ մեկի համար դարձյալ պարզ չէ, ապա պարզաբանենք. այս հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Իրանի շահերի (իսկ մենք արդեն հայտնել ենք, թե ինչպես է արձագանքում Իրանը…), ոչ էլ, նամանավանդ՝ Անդրկովկասում Ռուսաստանի շահերի մասին։ Բայց Արևմուտքը շատ տասնամյակներ շարունակ դա էր ուզում՝ Իրանին և Ռուսաստանին հեռացնել հայ-թուրքական «հարաբերություններից»։ Այս նպատակը իրագործվել է…

Սերգեյ Շաքարյանց