Արդյո՞ք հաջողվեց Ադրբեջանին մարսել Արցախում վերջին դիրքային բարելավումներն ու հումանիտար շանտաժը

Բրյուսելյան եռակողմ հանդիպման ամենաառարկայական արդյունքը (մինչև կայացած պայմանավորվածությունների հրապարակված բովանդակային տարրերի վերլուծությունը և դրանց իրականացման հնարավորությունների գնահատումը) կարող են լինել Ադրբեջան-Հայաստան և արցախյան հակամարտային գոտում իրավիճակի հարաբերականորեն վերահսկելիության/կառավարելիության հուն վերադարձնելը և որոշ հումանիտար հարցերում ձեռքբերումների հնարավորությունը։

Ընդ որում, միջնաժամկետ հեռանկարում հետագա զարգացումների ընթացքից արդեն պարզ կդառնա՝ արդյո՞ք հաջողվեց Ադրբեջանին մարսել Արցախում վերջին դիրքային բարելավումներն ու հումանիտար շանտաժը՝ խախտելով նաև բրյուսելյան հանդիպման պաշտոնական հաղորդագրություններում մեջբերված բոլոր փաստաթղթերի դրույթները… 

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից