Գերմանացիներին ասել են, թե ինչ է իրենց սպասում առանց ռուսական գազի

Ռուսական գազից հրաժարվելը Գերմանիայի համար կհանգեցնի դեֆիցիտ կյանքի բոլոր ոլորտներում, հայտնում է SRF շվեյցարական հեռուստաալիքը։

Արդյունաբերության ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ եթե հիմա հրաժարվեն ռուսական հումքից, տնտեսությունը կկործանվի։ Մասնավորապես, նշում է SRF-ը, եթե քիմիական հսկան BASF-ը դադարեցնի իր գործունեությունը, հանկարծ ամենուր շինանյութի կամ կիսաֆաբրիկատների պակաս կլինի։ Ավտոմոբիլային արդյունաբերությունն այլևս չի կարողանա դիմապակիներ արտադրել, այսինքն՝ մեքենաներ մատակարարել, սննդի արդյունաբերությունը կկանգնի կարևոր բաղադրիչների պակասի առաջ, կտուժի դեղագործությունը։

Պակասուրդը հանկարծակի կդառնա համատարած: Բարեկեցությունը կվտանգվի, ուստի ռուսական գազը խիստ անհրաժեշտություն է, ամփոփում է SRF-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։