Ապրիլի 7-ի առթիվ Միքայել Վարդանյանը 104 մլն դրամ է հատկացրել 348 նպաստառու միայնակ մայրերի (տեսանյութ)

Հայաստանում հաշվառված է 348 նպաստառու միայնակ մայր, որոնք ունեն մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխա:

Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ, բարերար Միքայել Վարդանյանը բոլոր միայնակ մայրերին տրամադրել է 300 հազարական դրամ աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 104 մլն դրամ: