Եթե նույնիսկ ստիպված ես բանակցել նման մեկի հետ, ապա ամենևին պարտադիր չէ դրա հետ ընթրել կամ ճաշել

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հետ որևէ պարագայում չի կարելի հանդիպել աշխատանքային ընթրիքի սեղանի շուրջ։

Պարզ տրամաբանությամբ և հասարակ լեզվով ասած, չի կարելի հաց կիսել մեկի հետ, ով շարունակաբար անարգում է մեր ազգն ու պետությունը, շարքային ահաբեկչի մեթոդներով փաստացի պատանդի կարգավիճակում պահում մեր ռազմագերիներին և այլն։

Եթե նույնիսկ ստիպված ես բանակցել նման մեկի հետ, ապա ամենևին պարտադիր չէ դրա հետ ընթրել կամ ճաշել։

 

Վարդան Ոսկանյան