Հայաստանը երկրորդ կապիտուլյացիայի վտանգի առաջ է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության վարչության անդամ Ադրինե Ավագյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպման հնարավոր հետևանքներից՝ մասնավորապես անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագման համար պաշտոնական Բաքվի ներկայացրած նախապայմաններին ու սկզբունքներին։

Հնարավո՞ր է արդյոք մեր ոխերիմ թշնամիների հետ երբևէ խաղաղության պայմանագիր ստորագրել, ե՞րբ Հայաստանը խաղաղություն կպարտադրի Ադրբեջանին։ Ադրինե Ավագյանը հարցադրումներ արեց, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն զբաղվում բանակի համալրմամբ, հզորացամբ։ Հետևությունը մեկն է՝ այս իշխանությունները իբրև խաղաղության պատրվակով ուզում են ապառազմականացնել Հայաստանը՝ պատճառաբանելով, թե ինչներիս է հարկավոր բանակը, եթե մենք Ադրբեջանի, Թուրքիայի հետ խաղաղություն ենք հաստատելու և վերացնելու ենք պատերազմի հնարավոր վտանգը։ Բայց հաղորդման հյուրի հավաստմամբ՝ մենք որևէ դեպքում չենք խուսափի պատերազմից, քանի որ Ալիևը նաև հավակնում է յուրացնելու Արցախի մնացած մասը և Հայաստանը։

Անդրադարձ եղավ նաև ընդդիմության երեկվա հանրահավաքին, արդյո՞ք նման հավաքներով ու կտրուկ հայտարարություններով հնարավոր է կանխել թուրքամետ իշխանությունների հակահայկական ծրագրերը։

Մանրամասները՝ տեսանյութում