Բլինկենը բացահայտել է Ուկրաինային ԱՄՆ լրացուցիչ ռազմական «օգնության» մանրամասները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ 100 միլիոն դոլարի ռազմական «օգնությունը» ներառում է հակատանկային համակարգեր։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իր հայտարարության մեջ նա ասել է, որ ի կատարումն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի իրավասությունների, որը հրամայել է Ուկրաինային հատկացնել 100 միլիոն դոլար ռազմական «օգնություն», միջոցներն անմիջապես կուղարկվեն «Ուկրաինայի լրացուցիչ զրահաթափանց համակարգերի կարիքը բավարարելու համար»:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։