Բրիտանական էներգետիկ ընկերությունը գազի գնի թանկացման պատճառով ծածկոցներ է բաժանում հաճախորդներին

Բրիտանական Octopus Energy ընկերությունը որոշել է էլեկտրականությամբ տաքացվող վերմակներ նվիրել ֆինանսական դժվարություններ ունեցող հաճախորդներին, որպեսզի օգնի նրանց դիմակայել ջեռուցման գների աննախադեպ աճին, գրում է The Sun-ը։

Անցած շաբաթ Միացյալ Թագավորությունում էներգակիրների գներն աճել են 54%-ով՝ գազի մեծածախ գների կտրուկ աճի պատճառով։ Սակագների բարձրացումները հարվածել են միլիոնավոր տնային տնտեսություններին ամբողջ թագավորությունում, ընդ որում էներգիայի վարձավճարները կբարձրանան տարեկան միջինը 700 ֆունտով:

Octopus Energy-ն որոշում է կայացրել 5000 էլեկտրական ծածկոց ուղարկել որոշ հաճախորդներին այն բանից հետո, երբ բաժանորդներից մեկը բողոքել է, որ իրենք ձմռանը երբեք չեն միացրել իրենց ջեռուցումը թանկացման պատճառով:

Մեծ Բրիտանիայում էներգակիրների գների աճը հանգեցրեց 30 տարվա ընթացքում ռեկորդային գնաճի՝ փետրվարին այն հասել է 6,2 տոկոսի։