Դեսպան Հարությունյանը Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ և շնորհակալագիր է հանձնել

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին հանձնեց Հայաստանի խորհրդարանի նախագահի հուշամեդալը և շնորհակալագիր։

Միլոնովը մարդասիրական ակցիայի հեղինակ է, որը միտված էր օգնելու արցախցի երեխաներին։

Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի հարցեր՝ կապված միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման հետ։