Իմ երեխու արյունը չի վաճառվում, արա քո հավաքույթը քո համակիրներով․ Մխիթար Գալեյանի մայրը Աննա Հակոբյանին
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը արձագանքել է Աննա Հակոբյանի հրավերին․
««Առաջին տիկին» կոչվածը դեռ երես էլ ունի հրավիրում է ապրիլի 7-ի միջոցառմանը։ Այդ պատվին ես էլ արժանացա, բայց երևի լավ տեղ չի հասել, իմ երեխու արյունը չի վաճառվում, արա քո հավաքույթը քո համակիրներով ու մի փորձիր որդեկորույս ծնողներին խառնել այդ կեղտոտ խաղի մեջ։ Հայրենիքը ու թագավոր տղերքին ծախողի ընտանիքի հետ սեղան չեմ նստի, և դա մեկընդմիշտ հասկացի։ Իսկ գնացողներին չբարի ժամանց»,- գրել է որդեկորույս մայրը։