Պետդումա է ներկայացվել ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականը ճանաչելու օրինագիծ
ՌԴ կառավարությունը օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որը նախատեսում է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի ազգային վկայականների ճանաչումը ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու ժամանակ: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ փաստաթուղթը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում:
«Փոփոխությունները նախատեսում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս»,-ասված է օրինագծում:
Ներկայում նման կարգ գործում է Ղրղզստանի քաղաքացիների և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունը ռուսերենը սահմանում է որպես պաշտոնական լեզու: