Հայաստանի տնտեսությունը տանում են դեպի անկում, ո՞րն է նպատակը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հանրային սննդի ոլորտի փորձագետ, «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ՀՀ տնտեսական վիճակից, ՀՀ իշխանությունը զավթած քպ-ականները իշխանության եկան տնտեսական աճի, մենաշնորհները վերացնելու և տնտեսվարողների գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու խոստումներով, որքանո՞վ են նրանք իրագործել այդ խոստումները։ Աշոտ Բարսեղյանի դիտարկմամբ՝ ոչ միայն խոստումները չեն կատարել, այլև ապաշնորհությամբ կամ գուցե դիտավորությամբ ՀՀ տնտեսությունը դեպի անկում են տարել՝ որևէ ձևով չնպաստելով հասարակական կյանքի բարելավմանը։ Եվ անգամ քովիդն ու պատերազմն արդարացում չեն երկրի այսօրվա վիճակի համար, քանի որ իրենց հայտարարություններով անգամ ընդգծում են, որ իրենք շատ հեռու են երկրի կառավարումից։

Անդրադարձանք նաև Հայաստան թուրքական կապիտալի արտահոսքի հետևանքներին, ի՞նչ մեծ ռիսկեր կառաջանան ՀՀ տնտեսության համար, եթե թուրքական մեծածավալ ներդրումներ արվեն այստեղ։ Աշոտ Բարսեղյանը հավաստիացրեց, որ հայկական արտադրությունը՝ սկսած գյուղատնտեսությունից, պարզապես չի դիմանա մրցակցությանը և դուրս կմղվի շուկայից, այսինքն՝ մենք այլևս տեղական արտադրություն չենք ունենա։

Ի՞նչ ազդեցություն է ունենում ռուս-ուկրաինական պատերազմը ՀՀ-ի տնտեսական վիճակի վրա՝ հաշվի առնելով, որ ՀՀ տնտեսությունը բավականին ինտեգրված է ՌԴ տնտեսությանը։ Հաղորդման հյուրն ասաց, որ ճիշտ տնտեսական քաղաքականություն իրականացնելու դեպքում մենք կարող էինք ռուսական ներդրումներ ներգրավել, սակայն անգամ այդ հարցում իշխանություններն ապաշնորհ դուրս եկան։

Մանրամասները՝ տեսանյութում