Չինացիներին ցնցել է գերմանացիների անցումը գազից վառելափայտի

Գերմանիայի բնակիչները Եվրոպայում բնական գազի գների արագ աճի ֆոնին սկսել են զանգվածաբար վառելափայտ կուտակել: Այս մասին հայտնում է «Գուանչա» չինական հրատարակչությունը՝ հղում անելով CCTV News հեռուստաալիքի տվյալներին։

Այսպիսով բնական գազի պակասից անհանգստացած գերմանացիները պատրաստվում են գալիք ձմռան ջեռուցմանը։ Բացի դրանից, ներկայում փայտի վառարանների պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը, նշվում է հոդվածում։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր, որ բնական գազի պահեստավորման տոկոսադրույքը կրճատվել է մինչև 25% և հորդորել է ընկերություններին և հանրությանը «հնարավորինս շատ խնայել գազը»:

Նյութը ակտիվ արձագանք է առաջացրել ընթերցողների կողմից, որոնք քննադատել են Բեռլինի գործողությունները։

«Սկզբում մեզ (չինացիներին-Խմբ.) թույլ չէին տալիս օգտագործել միանգամյա օգտագործման փայտե ձողիկներ, իսկ հիմա դուք անտառն եք վառում»,- վրդովվել է մեկնաբաններից մեկը։

«Տասնամյակների քրտնաջան աշխատանքից հետո դուք հանկարծ վերադարձաք հետպատերազմյան իրավիճակին»,- գրել է մեկ ուրիշը։