Ղրիմի կառավարության պատվիրակությունը ժամանել է Հայաստան

Ղրիմի կառավարության պատվիրակությունը՝ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոյի գլխավորությամբ, աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Բացի Կիվիկոյից՝ պատվիրակության կազմում է նաև Ղրիմում ՌԴ նախագահի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, Էկոնոմիկայի նախարարության ու գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

Պատվիրակությունը հանդիպելու է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի, ՌԴ առևտրային ներկայացուցչի, ինչպես նաև հայաստանյան նախարարությունների ու պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։