Քադիրովը հայտնել է, որ Մարիուպոլում ավելի քան 250 ուկրաինացի ծովային հետևակայիններ հանձնվել են

Ավելի քան 260 ուկրաինացի ծովային հետևակայիններ հանձնվել են ռուսական ուժերին Մարիուպոլում, հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։

Չեչնիայի ղեկավարն ընդգծել է, որ ռուսական բանակը չի պատերազմում խաղաղ բնակչության հետ և կոչ է արել ուկրաինացի բոլոր զինվորականներին անցնել «ճիշտ կողմը» և « ռուս զինվորականների հետ երկրում կարգուկանոն հաստատել բազմաչարչար ուկրաինացի ժողովրդի խաղաղ կյանքի համար»։ Նա հավելել է, որ հանձնված ծովայինները լիովին ապահով վիճակում են։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։