«Վերածնվող Հայաստան»-ը երթով կշարժվի դեպի Ազատության հրապարակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երթով կշարժվի դեպի Ազատության հրապարակ։ Այս մասին կուսակցությունն իրազեկել է իր ֆեյսբուքյան էջում։

««Վերածնվող Հայաստան» կուսակցության սիրելի կուսակիցներ և համակիրներ, այսօր` ժամը 18:00, հավաքվում ենք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգու տարածքում և երթով շարժվում դեպի Ազատության հրապարակ` մասնակցելու «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաքին»։