Բերված լուսանկարը մեր Հայրենիքի՝ թշնամու կողմից գաղութացման փաստացի օրինակ է․ Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հիբրիդային պատերազմում մեծ կարևորություն է տալիս տեղանուններին՝ նաև պաշտոնական հաղորդագրություններում Սևանը կոչելով Գյոքչա, Վարդենիսը՝ Բասարգեչար և այլն։

Մինչդեռ թշնամու կողմից մեր դեմ մղվող նաև տեղանվանական պատերազմին Հայաստանում ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում՝ մեր երկրի ներսում նույնիսկ ճանապարհային ցուցանակի վրա հինավուրց Գանձակ քաղաքի անվանումը գրելով հայերենի նաև ուղղագրության համար օտարոտի «Գյանջա» ձևով։

Մինչև մենք՝ որպես պետություն և ազգ, չհասկանանք, որ մեր թշնամին բարբարոս է և նույնիսկ տեղանունների մակարդակում է փորձում մեզ զրկել պատմական լեգիտիմության մեր արդար իրավունքից, և համարժեք ու անզուգաչափ չարձագանքենք, ոչինչ չի փոխվի։

Ուստի ճանապարհային ցուցանակի վերևում բերված լուսանկարը մեր Հայրենիքի՝ թշնամու կողմից գաղութացման փաստացի օրինակ է, որը գոնե մեր երկրի տարածքում պետք է դադարի գոյություն ունենալուց և փոխվի հայոց պատմական ու լեզվական ավանդույթին հարիր Գանձակ (Gandzak) ձևով։

 

Վարդան Ոսկանյան