Էնքան եմ ուրախացել, որ էդ «Մալբրի» համակարգը դրել ենք․ քաղաքապետ

Էնքան եմ ուրախացել, որ էդ «Մալբրի» համակարգը դրել ենք, որ բացեմ, նայեմ՝ կարգադրությունը որտեղ է հասել, ում սեղանին, ով չի պատասխանել, երբ է պատասխանել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«5 րոպեում երևալու է՝ ով է աշխատում, ով չի աշխատում, ու դա, իհարկե, իր հետևանքն է ունենալու: Ծաղկամաններ, ջարդած նստարաններ, ջարդած, գույնը գցած աղբամաններ… Էնպես չի, որ փող չկա, մնում է ճիշտ կազմակերպել»,-ասաց նա: