Տանձավեր-Շուռնուխ նոր կառուցվող ճանապարհին շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվել է գազատար խողովակը. ՏԿԵՆ

Տանձավեր-Շուռնուխ նոր կառուցվող ճանապարհի 6-րդ կմ-ում շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվել է գազատար խողովակը։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Այժմ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։

Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացրել էր, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: