ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինա տեղափոխել խորհրդային տանկերը. «Նյու Յորք թամյս»

ԱՄՆ-ը կնպաստի Ուկրաինա խորհրդային արտադրության տանկերի տեղափոխմանը, որպեսզի ուժեղացնի երկրի զինված ուժերի հնարավորությունները Դոնբասում։ Այսպիսի հայտարարություն է տարածել ուրբաթ օրը «Նյու Յորք թամյսը»՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրին։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, հակամարտությունից հետո ԱՄՆ-ը առաջին անգամ հանդես կգա որպես միջնորդ՝ Ուկրաինա խորհրդային տանկերի տեղափոխման գործընթացում, որոնց մատակարարումները, ենթադրաբար, պետք է շուտով սկսվեն։ Հրատարակությունը տեխնիկայի քանակի մասին տեղեկություն չի տալիս , որը նախատեսվում է փոխանցել ուկրաինացի զինվորականներին, ինչպես նաև չի նշվում, թե որ երկրները կարող են մասնակցել Կիև զենքի տեղափոխմանը։