Ուզում եմ հիշել միայն այն մարդկանց, ովքեր ապացուցեցին, որ հայերը ոչ թե չոքեչոք «խաղաղություն» մուրացող զանգված են, այլ Վեհ և Խիզախ, Խելացի և Նվիրյալ, Արժանապատիվ և Անկոտրում ԱԶԳ են
2016 թ .
Ապրիլի 2
…այսօր ես չեմ ուզում հիշել բոլոր այն շահարկումները, ստերը, տեղեկատվական լկտիությունը, թուրք-ադրբեջանական քարոզչական թեզերը, որը Հայաստանում գործող գործակալները «կերցրեցին» մեր հասարակությանը։
Ես ուզում եմ հիշել միայն այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի և մահվան գնով ապրիլյան պատերազմի ժամանակ ապացուցեցին, որ հայերը ոչ թե անողնաշար, անպատիվ, վախկոտ, անարժանապատիվ, չոքեչոք «խաղաղություն» մուրացող զանգված են, այլ Վեհ և Խիզախ, Խելացի և Նվիրյալ, Արժանապատիվ և Անկոտրում ԱԶԳ են։
Փառք ու Պատիվ Ձեզ, տղերք ջան։
Խոնարհվում են ձեր սխրանքի առջև։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից