Վալերի Բուայեն Սենատում ընդունել է Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին

Ֆրանսիացի քաղաքական գործիչ, պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում ընդունել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին։ Ֆեյսբուքյան իր էջում Վալերի Բուայեն գրել է.

«Արցախում բախվելով Ադրբեջանի սպառնալիքին՝ մի քանի ամիս առաջ Դադիվանքում ինձ ընդունեց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։ Ես ուզում էի կրկին հանդիպել նրան Սենատում,-նշել է նա։- Մինչ միջազգային հանրությունն ամբողջությամբ ներգրավված է ուկրաինական պատերազմի մեջ, ես ևս մեկ անգամ խնդրում եմ կառավարությանը, Եվրամիությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ միջամտել պաշտպանելու հայ բնակչությանն ու նրա ժառանգությունը»,-ընդգծել է ֆրանսիացի քաղաքական գործիչը՝ կից հրապարակելով լուսանկարներ։