Պղծել են Լեոնիդ Ազգալդյանի պատկերով, «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ գրաֆիտին

Պղծել են Թումանյան 10 հասցեում գտնվող շենքի պատի՝ Լեոնիդ Ազգալդյանի պատկերով, «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ գրաֆիտին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ո՞վ է կասկածում, որ սա թուրքի առաջ կզած, մեր արժանապատվությունը թշնամու ոտքերի առաջ «մատաղ արած» ու ամեն օր «մատաղ անող» նիկոլականների ձեռքի գործն է։

Ո՞վ է կասկածում, որ սա նրանց ծրագիրն է՝ արժեզրել Հերոսի գաղափարը, զրոյացնել մեր արդար պահանջատիրությունը, հայերիս վերածել խաղաղություն մուրացող, երազանք չունեցող մարդկանց անիմաստ բազմության»,- գրել է Մելիքյանը։