2016-ին Սերժ Սարգսյանը կանխեց Արցախի և Սյունիքի կործանումը

Ուղիղ 6 տարի առաջ 2016թ ապրիլի 2-ին սկսվեց Ապրիլյան քառօրյա պատերազմը: Ազգը դարձավ մի բռունցք և այնպիսի հակահարված տվեց թշնամուն իր բանակով, որ թշնամին չորս օրից զինադադար ուզեց: Սահմանի ողջ երկայնքով փորձ արվեց ներխուժել Արցախ և գրավել այն, ինչը նրան մոտ չհաջողվեց և հսկայական զոհեր տալով նրանք նահանջեցին:

Սա կանխվեց նրա շնորհիվ, որ մենք ունեինք միասնություն, ունեինք պետություն և բանակ,ունեինք անվտանգության հուսալի համակարգ և իհարկե հաղթանակած երկրի հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատար:

Սերժ Սարգսյանը կանխեց 2016-ին այն ինչը Ադրբեջանին հաջողվեց անել 2020-ին: Պատմությունը հստակ արձանագրեց, որ հերոսական հաղթանակ տարած նախագահին դավադիր ուժերը տարիներ շարունակ մեղադրում էին իբր 800 հեկտար կորցնելու մեջ, այն ինչ իրական կորուստը վերաբերվում էր անգամներ քիչ և աննշան տարածքի:

Եվ այդ նույն 800 հեկտար գոռացող կապիկները հերիք չի կորցրեցին Արցախի մեծ մասը, թույլ տվեցին թշնամուն մտնել Սյունիք և դեռ այսօր էլ հոխորտում են ու խաղաղություն մուրում:

Կեղծել պատմությունը չի ստացվի, ինչպես չստացվեց շինծու քննիչ հանձնաժողով ստեղծելով, չի ստացվի և վաղը քանի որ հայ ժողովուրդը գիտի, որ ապրիլյան պատերազմում հաղթեց հայ զինվորը իր գերագույն հրամանատարի հետ միասին, իր սպաների և գեներալների հետ միասին:

Հավերժ փառք բոլոր մեր զոհված հերոսներրն:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից