ՀՀ նախագահն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի, 2020 թ. 44-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: