Տղերք, մենք Ձեզ հիշում ենք, դուք Ձեր կյանքը տվեցիք, որ այսօր մենք ապրենք․ այսօր լրանում է ապրիլյան քառօրյաի ռազմական գործողությունների 6-րդ տարին

Այսօր լրանում է ապրիլյան քառօրյաի ռազմական գործողությունների 6-րդ տարին:

Վեց տարի առաջ այս օրը մեր զավակները՝ ավագ ընկերների կողքին, փառքով պսակեցին իրենց անունները` կրկնեցին իրենց հայրերի ու պապերի` շուրջ երեք տասնամյակ առաջ կատարած սխրանքը, որպեսզի երիցս հաղթանակած Արցախում այսօր կարողանան ոչ թե կյանքի ու մահվան, այլ հանուն արժանապատիվ ապագայի:

Արցախը եղել և մնում է մեր ժողովրդի հաղթանակի ոգին, միասնականության խորհրդանիշը և ամենօրյա հոգածության առարկան: Վտանգի մեջ  գտնված մեր հայրենիքի մի հատվածը պաշտպանելու համար մեր ժողովուրդը չի խնայել ոչինչ, տվել է ամենաթանկը` իր զավակների կյանքը:

Ինչ կարող եմ ասել այն հերոս տղաներին, որոնք իրենց կյանքը զոհեցին մեր այսօրվա համար՝ Տղերք, մենք Ձեզ հիշում ենք, դուք Ձեր կյանքը տվեցիք, որ այսօր մենք ապրենք, հիշատակներդ վառ մեր սրտերում, խոնհարվում ենք Ձեր շիրիմներին, Աստված Ձեր հոգին լուսավորի: Պատիվ ունենք.

Իսկ այն տղաներին, որոնք այսօր օրուգիշեր կանգնած են մեր անդորը, անվտանգությունը պահելու և պաշտպանելու՝ Տղերք, Աստված Ձեզ օգնական և պահապան, պատիվ ունենք Ձեր պես խիզախ սպաներ և զինվորներ ունենալու համար:

Աստված պահապան Հայաստանս, Աստված պահապան Արցախս, Աստված պահապան Հայ Ազգս:

Արցախի շահը վե՛ր է ամենից:

Հավերժ Փա՛ռք այդ հաղթանակը կերտած մեր հերոսներին։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից