Արևմուտքը կարող է չդիմանալ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներին. Handelsblatt

Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների ուժեղացումը «ուժի փորձություն» կլինի արևմտյան երկրների համար և կարող է խախտել նրանց միջև միասնությունը, գրում է գերմանական Handelsblatt թերթը։

Արևմուտքի համար Մոսկվայի վրա պատժամիջոցների ճնշման խստացման հետևանքների թվում հոդվածի հեղինակ Տորստեն Ռիկեն նշում է էներգիայի և սննդի վրա ավելի մեծ ծախսերը, աշխատատեղերի կորուստը և միլիոնավոր փախստականների ժամանումը։

«Նախկինում տնտեսական պատժամիջոցները մեծ մասամբ չէին աշխատում, քանի որ դրանք չափազանց թույլ էին: Այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են ավելի կոշտ դառնալ, ինչպես նաև բացասական հետևանքները մեզ համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Ընդգծվում է, որ Ռուսաստանը, ի տարբերություն Իրանի, Վենեսուելայի և Հյուսիսային Կորեայի, սերտորեն ինտեգրված է համաշխարհային տնտեսությանը, և նրա հետ կապերը հատկապես կարևոր են Եվրոպայի և, մասնավորապես, Գերմանիայի համար։

«Համաշխարհային տնտեսության պառակտումը թշնամական բլոկների մեջ ավելի ծանր հարված կհասցնի այս երկրներին»,- ասել է Ռիկեն։

Հեղինակը նաև նշել է, որ Չինաստանը կարող է օգնել Ռուսաստանին հակադարձել Արևմուտքի գործողությունները, որի մտադրությունը՝ մեկուսացնել Մոսկվային, նույնպես չաջակցեցին Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի շատ երկրներ, քանի որ նրանք ամենաշատը կտուժեին էներգիայի և պարենային ապրանքների գների աճից։