Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված հերոսների հուշահամալիրին

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից։

Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել  զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: