Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր՝ ապրիլի 1-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 1-ի ԱԺԽՈ-024-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` 2022 թվականի ապրիլի 1-ին` ժամը 12:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում)»: