Հայաստան կայցելի Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կայցելի Հայաստան և Ադրբեջան, որտեղ կքննարկի ուկրաինական ճգնաժամն ու էներգետիկ համագործակցությունը:

Իտալիայի արտգործնախարարության կայքում նշված է, որ ուղևորությունը կսկսվի շաբաթ օրը Բաքվում և կավարտվի կիրակի օրը Երևանում։

Երևանում բանակցությունների առանցքում կլինի երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։