Կոչ եմ անում ապրիլի 5-ին հավաքվել Ազատության հրապարակում․ Իշխան Սաղաթելյան

Ընդդիմությունը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ փողոց։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին հորդորեց ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, հավաքվել Ազատության հրապարակում և քննարկել անելիքները.

«Այս իշխանությունն անկարող է կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը։ Հետևաբար, սիրելի հայրենակցիներ, կոչ եմ անում դուրս գալ փողոց, ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում մենք միասին կքննարկենք, թե ինչպես պահել Արցախը, ինչպես պաշտպանել Հայաստանը, հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության քայլեր ու գործողություններ ձեռնարկել», – հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։