Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում բացահայտ նախապայմանը Ադրբեջանի շահերի առաջմղումն է

Նախօրեին Ադրբեջան-Արցախ-Հայաստան լարվածությանը տարբեր առիթներով միաժամանակ անդրադարձել են Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարը։ Բնականաբար, թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները բացահայտ ադրբեջանամետ բովանդակության են՝ պարունակելով Բաքվի քաղաքական կշռին և տարածաշրջանային դերակատարմանը նպաստելու նպատակային ուղերձներ։

Անկարա-Բաքու քաղաքական հռետորաբանության ներդաշնակեցման հերթական դաշնակցային դրսևորումը կարելի է դիտարկել առնվազն երկու հարթությունում։

  1. Նախ Արցախում արձանագրված վերջին լարվածության հետ կապված Թուրքիայի կողմից աներկբա աջակցություն է ցուցաբերվում սեփական դաշնակցին՝ նաև Ռուսաստանի և միջազգային այլ դերակատարների թիրախային արձագանքների համատեքստում։
  2. Ըստ էության, առնվազն տողատակում կիրարկվում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում ցայժմ ակնհայտ միակ նախապայմանը՝ Ադրբեջանի շահերը հաշվի առնելու հանգամանքը՝ հստակ ակնարկելով Երևանին՝ Բաքվի պահանջներն ընդունելու կարևորությունը նաև Անկարայի հետ ընթացող գործընթացի հեռանկարի համար։

Արևելագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից