Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահը հանդես են գալիս հայտարարություններով (տեսանյութ)

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նրան դիմավորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։