Ավստրիայի կանցլերը դեմ է արտահայտվել ռուսական գազի և նավթի դեմ էմբարգոյի սահմանմանը

Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը Kronen Zeitung թերթի հետ զրույցում դեմ է արտահայտվել Ռուսաստանից գազի և նավթի մատակարարումների դեմ էմբարգոյի սահմանմանը։

Ինչպես գրում է պարբերականը, ավստրիացի քաղաքական գործիչը հաստատել է իր դիրքորոշումը գերմանացի պաշտոնակցի՝ Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պատժամիջոցներն իմաստ ունեն միայն այն դեպքում, եթե դրանք թուլացնում են նրան, ում համար սահմանվել են, այլ ոչ թե նրան, ով դրանք սահմանել է», – ընդգծել է Նեհամերը։

Կանցլերի խոսքով՝ իր խնդիրն է համարում էներգապաշարների մատակարարումների անվտանգության ապահովումը։ Նա նաև հայտարարել է ռուսական գազից կախվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին ու կոչ է արել սպասել գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրերում ռուբլիով վճարմանն անցնելու մասին մանրամասներին։

«Եկեք դատենք ոչ թե հայտարարությունների, այլ փաստերի մասին։ OMV-ն (ավստրիական նավթային ընկերություն – խմբ.) դեռ որևէ ծանուցում չի ստացել, և ընկերությունը եվրոյով երկարաժամկետ պայմանագրեր ունի մինչև 2040 թվականը»,- եզրափակել է Նեհամերը։