Ազգային ժողովի խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ապրիլի 1-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ:

Խորհրդի անդամները քննարկել եւ համաձայնություն են տվել 2022թ. ապրիլի 1-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: