Ղազախ այս իբր ղեկավարը պետք է հստակորեն հասկանա Ղազախստանը դաշնակցային հարաբերություններով կապված է ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի, այլ հենց Հայաստանի հետ

«Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն» հորջորջվող փաստացի պանթյուրքիստական կառույցի ղազախ այս իբր ղեկավարը պետք է հստակորեն հասկանա Ղազախստանը ՀԱՊԿ շրջանակներում ռազմական, իսկ ԵԱՏՄ-ում տնտեսական դաշնակցային հարաբերություններով կապված է ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի, այլ հենց Հայաստանի հետ։

Ուստի այժմ ժամանակավորապես թշնամական օկուպացիայի մեջ գտնվող հայոց բերդաքաղաք Շուշիի մասին հակահայկական բարբաջանքներ թույլ տալն աններելի լկտիություն է։

Ընդ որում, Հայաստանի պատկան մարմինների հուշմամբ այս հանգամանքը նրան պետք է հասկացնի հենց Ղազախստանի պետությունը, որի նկատմամբ իր դաշնակցային պարտավորությունները Երևանն իրականացրեց լիովին և ամբողջությամբ ղազախական կողմի համար բարդ և դժվարին իրավիճակում։

Ի դեպ, ոչ ոք չի կարող հստակորեն երաշխավորել, որ Ղազախստանի նախագահի և ղազախական պետության դեմ խռովություն բարձրացրած ծայրահեղական ուժերի կողմից այդ երկրում իշխանությունը զավթելու պարագայում հիմա հօգուտ Բաքվի բարբարոսական վարչախմբի ճամարտակող այս անձին չէին կախելու առաջին իսկ պատահած սյունից։

 

Վարդան Ոսկանյան