ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին

Վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա դիտարկում են անցկացնում 27 դիտակետում և վերահսկում իրավիճակը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել», – ասված է հաղորդագրության մեջ: