Նիկոլն այս 1,5 տարվա ընթացքում գնաց Չեմբերլենի ճանապարհով
Նիկոլ, բա ասում էիր «խաղաղության դարաշրջան» ,«ապագա կա»:
1,5 տարի շարունակ քեզ ասում էինք պետության անվտանգությունն ու բանակն ամրացրու և պատրանքներ մի տարածի։
Ելույթդ լսեցի ու հիշեցի մի պատմական իրադարձություն.
1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբերլենը Մյունխենում Հիտլերի հետ ամոթալի պակտ կնքեց։
Վերադառնալով Լոնդոն՝ նա հայտարարեց՝ ես բերեցի խաղաղություն։
Ի պատասխան Չեմբերլենի խաղաղասիրական հայտարարության՝ ընդդիմադիր Չերչիլն ասաց՝ դուք խայտառակության ու պատերազմի միջև ընտրեցիք խայտառակությունը, բայց կստանաք և պատերազմ, և խայտառակություն։
Նիկոլն այս 1,5 տարվա ընթացքում գնաց Չեմբերլենի ճանապարհով։
Հ.Գ. Չեմբերլենի օրոք սկսվեց պատերազմը, բայց նրան հեռացրեցին վարչապետի պաշտոնից։
Նրա փոխարեն վարչապետ դարձավ Չերչիլը, և Բրիտանիան հաղթեց պատերազմում։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից