Արևմուտքը պատասխանատու է Աֆղանստանում հումանիտար իրավիճակի համար. Լավրով

Ռուսաստանը կասկածում է Աֆղանստանում իրավիճակի կայունացմանն աջակցելու ԱՄՆ մտադրությանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով, Հավաքական Արևմուտքն ուղղակիորեն պատասխանատու է այսօրվա հումանիտար իրավիճակի համար և պետք է իր վրա վերցնի հիմնական ֆինանսական բեռը՝ ճգնաժամը հաղթահարելու համար։

«Սակայն Վաշինգտոնը, ինչպես բազմիցս տեսել ենք, փորձում է խուսափել Աֆղանստանի քաղաքացիների և փախստականների ճակատագրի պատասխանատվությունից, ներառյալ նրանց, ովքեր ծառայել են ամերիկացիներին և այժմ մնացել են դեպի ԱՄՆ ճանապարհին՝ տարանցիկ երկրներում»,– ասել է Լավրովը Աֆղանստանի հարևան երկրների նվիրված լիագումար նիստի ժամանակ ժամանակ։