ԱՄՆ-ի ծրագրերը ներառում են միայն զենքի և կենսալաբորատորիաների մատակարարում. Զախարովա

Սպիտակ տունը, դառնալով Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, կստանձնի նրանում խաղաղություն պահպանելու պարտավորությունը, սակայն ԱՄՆ ծրագրերը ներառում են միայն կենսալաբորատորիաներ և զենքի մատակարարումներ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չորեքշաբթի Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ խոսել Ուկրաինային անվտանգության հնարավոր երաշխիքներ տրամադրելու համատեքստում որևէ կոնկրետության մասին։

«Դառնալով Ուկրաինայի անվտանգության երաշխավորը՝ Սպիտակ տունը կստանձներ այս երկրում խաղաղություն պահպանելու պարտավորությունը։ Բայց դա ներառված չէ ամերիկյան լիբերալ դեմոկրատների ծրագրերում։ Միայն զենքի մատակարարում, միայն կենսաբանական լաբորատորիաներ, միայն խամաճիկ ռեժիմների ձեռքով հսկողություն Եվրասիայում իրավիճակն ապակայունացնելու համար»,- գրել է Զախարովն իր թելեգրամյան ալիքում։

Ավելի վաղ Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան հայտարարել էր, որ Կիևն առաջարկում է Ուկրաինայի անվտանգության նոր համակարգ։ Ուկրաինայի ներկայիս ռեժիմը երաշխավորներ է տեսնում ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ երկրներին, ինչպես նաև Թուրքիային, Գերմանիային, Կանադային, Իտալիային, Լեհաստանին և Իսրայելին։ Ավելի վաղ նման քայլի դիմելու պատրաստակամություն էին հայտնել եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։