Վեդիի ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են գրանցվել՝ արձանագրել են դիտորդները

Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով համայքի ավագանու  ընտրության ընթացքում  գրանցվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր։

Այս մասին հայտարարում է «Ականատես» դիտորդական առաքելությունը, որն իրականացրել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն։

«Ականատեսի» երկարաժամկետ դիտորդը ուսումնասիրել է նախորդ ամիսների
ժամանակահատվածում ՏԻՄ-ի կողմից ընդունված որոշումները՝ ուշադրության կենտրոնում ունենալով համապատասխան համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ֆինանսական և հողային հատկացումները, հարկային արտոնությունները:

Արձանագրվել են Վեդի համայնքի պաշտոնակատար՝ Գարիկ Սարգսյանի որոշումները բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից նշանակված վարչական ղեկավարների առաջարկներով առավել անապահով մի խումբ անձանց/ընտանիքների տրամադրվել է աջակցություն կամ որոշներին արվել է այլ «լավություն»:

Իրականացված գործողությունների ցանկը բերված է ստորև.

ք. Վեդի
● 07 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 50,000, 30,000 և
20,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի
● 04 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության
տրամադրում ՝ 40,000 ՀՀ դրամ
● 02 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ
դրամ՝ 3 բնակչի, 20,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի և 15,000 ՀՀ դրամ՝ 1 բնակչի
● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 25,000-ական ՀՀ
դրամ՝ 2 բնակչի և 20,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի

Փոքր Վեդի
● 15 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ քաղաքացի Անդրանիկ Հարոյանի ինքնակամ
շինության օրինականացում

Գոռավան
● 09 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում 25,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի
● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում 25,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի

Լուսառատ
● 09 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության
տրամադրում՝ 40,000 ՀՀ դրամ
● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000 ՀՀ դրամ
● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000 ՀՀ դրամ՝ 2
բնակչի
● 02 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ 3 ուսանողի վարձի աջակցություն՝ 40,000-ական ՀՀ դրամ՝ 3 ուսանողի
● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ ուսանողի վարձի աջակցություն՝ 40,000-
ական ՀՀ դրամ՝ 2 ուսանողի
● 23 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության
տրամադրում՝ 30,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի

Տափերական
● 07 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ
դրամ՝ 5 բնակչի և 35,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի
● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ
դրամ՝ 2 բնակչի և 25,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի

Նոր Կյանք
● 07 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000-ական ՀՀ
դրամ՝ 5 բնակչի

Ոսկետափ
● 04 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության
տրամադրում ՝ 50,000 ՀՀ դրամ
● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000-ական ՀՀ
դրամ՝ 27 բնակչի

Լուսաշող
● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000 ՀՀ դրամ

Նոր Ուղի
● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում ՝ 10,000 ՀՀ-ական
դրամ՝ 5 բնակչի

Ուրցաձոր
● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 40,000-ական ՀՀ
դրամ՝ 3 բնակչի և 30,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի

Դաշտաքար
● 02 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության
տրամադրում ՝ 60,000 ՀՀ դրամ

Արալեզ
● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000 ՀՀ դրամ՝ և
25,000 ՀՀ դրամ՝ 2 բնակչի
● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 40,000-ական ՀՀ
դրամ՝ 2 բնակչի

Եղեգնավան
● 24 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000 դրամ։

«Ականատես»-ը նաև նշում է, որ բազմաթիվ տեղամասերում նկատվել է տեղամասային հանձնաժողովների անդամների, իսկ որոշներում նույնիսկ նախագահների անտեղյակություն քվեարկության օրվա գործընթացներից ու կարգից:

Արձանագրված հիմնական խնդիրներից են մարդկանց և մեքենաների կուտակումները տեղամասերի մոտակայքում՝ երբեմն նաև 50մ շառավղով տարածքներում։ Նման կուտակումներ արձանագրվել են թվով 15 տեղամասում։ Կուտակումներ դիտարկվել են նաև համայնքապետարանների, գյուղապետարանների և կուսակցությունների շտաբերին հարող տարածքներում։

Նկատվել են անհամաչափ թվով ոստիկանական ուժեր՝ կարմիր բերետավորներ, պարեկներ, ինչպես նաև՝ ոստիկանության հատուկ նշանակության վարչության ներկայացուցիչներ։