Բելառուսն արգելել է տարեկանի և գարու ամբողջական ալյուրի, մակարոնեղենի արտահանումը

Բելառուսի իշխանություններն արգելել են հանրապետությունից բրնձի, տարեկանի և գարու ամբողջական ալյուրի, մակարոնեղենի արտահանումը։ Նախարարների խորհրդի համապատասխան որոշումը չորեքշաբթի հրապարակվել է Ազգային իրավական պորտալում։

«Հրամանագիրն արգելում է բրնձի, ձավարեղենի և տարեկանի և գարու ամբողջական ալյուրի, վերամշակված ձավարեղենի, մակարոնեղենի (օրինակ՝ սպագետտի, մակարոն, լապշա, լազանյա, պելմենի, ռավիոլի, կանելոնի) արտահանումը Բելառուսի Հանրապետությունից,- պարզաբանել են հակամենաշնորհային կարգավորման նախարարությունից։- Այս միջոցը ներդրվել է դեֆիցիտի կանխման, ինչպես նաև երկրի պարենային անվտանգության ապահովման նպատակով»։

Հրամանագիրը չի տարածվում այն ​​ապրանքների վրա, որոնք արտահանվում են կառավարության որոշումների հիման վրա օտարերկրյա պետություններին միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով, ինչպես նաև փոխադրվում են միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակներում, որոնք սկսվում և ավարտվում են ԵԱՏՄ մաքսային տարածքից դուրս։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո և գործում է երեք ամիս։