ՌԴ-ն մտադիր է ընդլայնել Ադրբեջանի հետ բանկային համագործակցությունն ազգային արժույթներով

Մոսկվան մտադիր է ընդլայնել Բաքվի հետ բանկային համագործակցությունն ազգային արժույթներով, չորեքշաբթի մամուլի ասուլիսին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հռչակագրի համաձայն (Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին), մենք նախատեսում ենք ընդլայնել բանկային համագործակցությունն ազգային արժույթներով։ Այս ուղղությամբ արդեն դրական քայլեր կան»,- ասել է նա։

Ռուս դիվանագետը նշել է, որ երկու երկրների միջև առկա բոլոր պայմանագրերը կկատարվեն։ «Չնայած Ռուսաստանի և այլ երկրների միջև առկա անկայուն արտաքին առևտրատնտեսական հարաբերություններին՝ Ադրբեջանի դեպքում բոլոր պայմանագրերը կիրականացվեն ամբողջ ծավալով»,- հավելել է Բոչարնիկովը։